Tutunjian Polo ընկերության պատմությունը
Կիսվել
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է մեկ անուն, ժառանգություն, որը փոխանցվել է սերնդեսերունդ, կամուրջ լինել անցյալի և ներկայի միջև: Ժամանակն է մտնել Թութունջյան պոլո ընկերության աշխարհ, որտեղ մեր բրենդի պատմությունը միայն նորաձևության մասին չէ, այն ճանապարհորդություն է պատմության, ժառանգության և ընտանիքի անկոտրում կապերի միջով:
Պատկերացրեք 1901 թվական, հնագույն Վան քաղաք, որտեղ փողոցները շունչ էին տալիս: Հենց այստեղ էլ դրվել է Թութունջյան Պոլո ընկերության հիմքը, հյուսված ժամանակի և ժառանգության թելերով, պատմություն, որը սկսվում է պատմության պես հին քաղաքում:
Ողջույն,
Ես Վահրամն եմ, Թութունջյան Պոլո ընկերության հիմնադիրը։
Իմ անուն-ազգանունը ժառանգել եմ պապիկիցս, ով ծնվել է 1901 թվականին հնագույն Վան քաղաքում ՝ վաճառական Աբրահամ Թութունջյանի և Թերլեմեզյան Ղեվոնդի աղջիկ՝ Վարդանուշ Թութունջյանի ընտանիքում։ Նրանց առանձնատունը Բայիլի փողոցում էր՝ Այգեստանի Նորաշեն եկեղեցական թաղամասի սրտում։ Պապս ուներ երկու քույր՝ Ալիսն ու Այրիսը, և երկու եղբայր՝ Միհրանն ու Վանիկը։
Մեր ընտանիքի ճակատագիրը զգալի շրջադարձ փոխվեց Հայոց ցեղասպանության ընթացքում։ Պապս՝ Վահրամը, իր քրոջ՝ Ալիսի ուղեկցությամբ բռնեց գաղթի ճամփան, որը նրանց տարավ Երևան։ Հենց այս քաղաքում էլ նրանք գտան իրենց մյուս եղբոր՝ Միհրանին, ով ապաստան էր գտել Էջմիածնի որբանոցում։ Ցավոք, ընտանիքի մնացած անդամներից ոչ մի տեղեկատվություն չի պահպանվել։
Մյուս կողմից, ինձ բախտ է վիճակվել ծնվել և մեծանալ Երևանի սրտում՝ Նալբանդյան փողոցում։ Եվ հենց արմատների հետ ունեցած խորը կապը հիմք հանդիսացավ 2021 թվականին Թութունջյան պոլո ընկերության հիմնադրմանը։
Մեր առաքելությունը խորապես համապատասխանում է մեր բրենդի նպատակներին՝ ստեղծել հայկական արտադրության բարձրորակ, հարմարավետ և յուրահատուկ հագուստ։ Մեր ընկերության առաքելությունն ենք համարում նորաձևության միջոցով տարածել մեր սերը ու հպարտությունը մեր հայրենիքի, մեր պատմության, Երևանի և մեր զինված ուժերի նկատմամբ։
Յուրաքանչյուր հագուստ ստեղծվում է մանրակրկտորեն, որը իր մեջ կրում է մեր ինքնության մասնիկները՝ ծառայելով որպես միասնության խորհրդանիշ: Ես համոզված եմ, որ Թութունջյան Պոլոն ավելին է, քան պարզապես հագուստ արտադրող ընկերությունը, այն արվեստ է, որը ընդհանուր սիրով կապված է մեր հայրենիքի, մեր մշակույթի և մեր պատմության հետ:
Մեր ընկերության կարգախոսը՝ «Կրիր Հպարտությամբ», կոչված է փոխանցելու հպարտության զգացում սեփական ժառանգության և մշակույթի նկատմամբ: Այն նաև ավելի անձնական նշանակություն ունի և խրախուսում է մարդկանց հպարտանալ իրենցով, անկախ իրենց ծագումից և հանգամանքներից:
Հույսով եմ կընդունեք, կգնահատեք և Հպարտությամբ կկրեք մեր հագուստը ձեր առօրյա կյանքում։
Հարգանքով՝
Վահրամ Թութունջյան