Tutunjian Polo sponsor of FC Yerevan parade uniform

Tutunjian Polo-ն FC Yerevan-ի շքերթային համազգեստի հովանավոր

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ մեր պոլո շապիկները կրելու է ֆուտզալի Հայաստանի կրկնակի և գործող չեմպիոն FC Yerevan թիմը։

Օգոստոսի 22-ից 25-ը FC Yerevan-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մասնակցեց Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

Ցավոք թիմը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը։ Ընդհանուր հաշվով թիմը ունեցավ 3 հանդիպում, որոնցից մեկում պարտվեց տանտերերին՝ Կիպրոսի Չեմպիոն ԱԷԼ-ին, իսկ մյուս երկու հանդիպումները ավարտվեցին ոչ ոքի արդյունքով։

FC Yerevan-ի հետ նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ նախագծեր, որոնց մասին կտեղեկացնենք շուտով:

Մեր սիրելի թիմին մաղթում ենք հաջողություններ Սեպտեմբերին մեկնարկող Հայաստանի ֆուտզալի առաջնությունում։

Մեր շապիկների տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ։
Վերադարձ դեպի բլոգ

Թողնել մեկնաբանություն

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեկնաբանությունները պետք է հաստատվեն նախքան դրանք հրապարակելը: